Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հիշողությունն Արցախում ջնջվում է Ադրբեջանի կողմից
Ադրբեջանի հայատյացության քաղաքականության մեջ իր հստակ տեղն ունի Արցախի անկախության շրջանի հուշարձանների, հաղթանակը խորհրդանշող հուշահամալիրների, խաչքարերի ու հերոսների հուշակոթողների ոչնչացումը։ Այս քաղաքականությունն ակտիվացավ 2020 թվականի պատերազմից հետո, որին հետամուտ արդեն իսկ ոչնչացվել են բազմաթիվ հուշարձաններ։ Ժառանգության ոչնչացման այս մեխանիզմը ակտիվորեն կիրառվում է հատկապես Շուշիի ազատագրման հաղթական հիշողության խորհդանիշերը ջնջելու, հայ ժողովրդին բարոյալքելու և հոգեբանական տրավմայի