300 մլն դրամի ներդրում սահմանամերձ համայնքում. կնքվեց խեցգետնաբուծության զարգացման պետական աջակցության մասնակցության առաջին պայմանագիրը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 6-ին, նախարար Գևորգ Պապոյանի ներկայությամբ, կայացել է «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի մասնակցության առաջին պայմանագրի ստորագրման արարողությունը։ Էկոնոմիկայի նախարարության կողմից պայմանագիրը ստորագրել է նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը, իսկ «Կարինե Թորոսյան Անդրանիկի» ԱՁ-ի կողմից՝ լիազորված անձ Սոս Մխիթարյանը։ Պայմանագրով նախատեսվում է Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի գյուղում