ՀՀ-ում աճում են շահումով խաղերի եկամուտները. 2024 թ. 1-ին եռամսյակի տվյալներ
Չնայած ՀՀ իշխանության հայտարարած խաղամոլության դեմ պայքարին` շահումով խաղերի ոլորտը շարունակում է նոր վերելքներ գրանցել։ Հայաստանում շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող 3 խոշոր ընկերությունների եկամուտներն այս տարի նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելացել են։