Մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը կանխվել է
ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում հայտնաբերվել է դեղորայքի անօրինական տեղափոխման նոր դեպք: Օրերս մաքսային կետ-բաժին է ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային հսկողության գոտում Վ.Ն.-ն մաքսային ծառայողին ասել է, որ մեքենայում հայտարարագրման ենթակա ապրանքներ չկան: Սակայն տեսազննման ժամանակ նկատելի է դարձել, որ վարորդի կողքի ուղևորի հատակը սովորականից բարձր է: