Հաջիև. «Խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին որոշումն ընդունվել է երկու երկրների ղեկավարության կողմից»
«Ազատություն». «Ռուսաստանցի խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին որոշումը ընդունվել է երկու երկրների ղեկավարության կողմից», – АPA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։ «2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ հայտարարության հիման վրա, երկու երկրների ղեկավարների կողմից մեր երկրի տարածքում ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին որոշում է կայացվել։ Այդ