Վրաստանից Գերմանիա նոր թռիչքներ կբացվեն
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հետ կապված՝ ավելանում է Վրաստանից Գերմանիա չվերթների հաճախականությունը: Ինչպես հայտնում է քաղաքացիական ավիացիայի գործակալությունը, հունիս-հուլիս ամիսներին Գերմանիայի ուղղությամբ մոտ 30%-ով ավել չվերթներ կիրականացվեն, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում։