«Կրոկուս Սիթի Հոլ»-ի ենթադրյալ ահաբեկիչները փախուստի են դիմել մեքենայով․ այն որոնվում է․ ռուսական լրատվամիջոցներ
«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով որոնվում է սպիտակ մեքենա։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվականները։
«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով որոնվում է Տվերի մարզի համարանիշներով «Ռենո» մակնիշի սպիտակ ավտոմեքենան
Նրանց տեղեկություններով՝ մեքենայի համարանիշները կարող են կեղծ լինել։
Ավելի վաղ նշել էինք, որ hրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։ Կան տասնյակ զոհեր և վիրավորներ։