World News in Armenian





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Հանգում է հարցը շատ հայտնի թեմային՝ ի վերջո հանրությունը կամ սուբյեկտները տուգանքի մատերիա՞լ են, թե՞ տուգանքի մատերիալ չեն․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է զեկուցվել կառավարությանը ենթակա տեսչական մարմինների 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը և տեսչական մարմինների ղեկավարները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին։ Ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել իրականացված ստուգումների, վերահսկողական, իրազեկման միջոցառումների մասին։

Ներկայացվել են ՀՀ վարչապետի կողմից հաշվետու տարում ստացված հանձնարարականների կատարողականները, առկա խնդիրները, գնումների, ռիսկերի գնահատման և վերլուծության գործընթացները, առաջիկայում պլանավորված կարևորագույն միջոցառումները:

Տեսչական մարմինների կողմից ներկայացված հաշվետվություններն ամփոփելիս` ներկայացվել են համակցված ցուցանիշներ, որոնք վերահաստատել են ռիսկերի վրա հիմնված ստուգումների թիրախային բնույթը և արդյունավետությունը: 2023-ի ընթացքում տեսչական մարմիններն իրականացրել են ընդհանուր 7757 ստուգում, որից 2360-ը՝ պլանավորված, իսկ 1854-ը՝ չպլանավորված: Պլանավորված ստուգումների կատարողականը կազմում է շուրջ 90 տոկոս։

Նշվել է, որ պլանավորված ստուգումների դեպքում խախտումներ բացահայտվել են 80 տոկոս դեպքերում, իսկ չպլանավորված ստուգումների ժամանակ՝ 38, ինչը, ըստ պատասխանատուների, նշանակում է, որ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգն արդյունավետ է գործում, որի արդյունքում ստուգումներն իրականացվում են առավել թիրախային։

Միաժամանակ, 2023 թվականի ընթացքում Գրասենյակի կողմից շրջանառվել և կյանքի են կոչվել ընդհանուր թվով 79 իրավական ակտ, որից 39-ն՝ օրենքների, 25-ը՝ կառավարության և 15-ը՝ վարչապետի որոշումների տեսքով։

Մասնավորապես, իրականացվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում օրենսդրական փոփոխություններ, որով տեսչական մարմինը գործնականում հնարավորություն է ստացել փակելու հրդեհային կամ տեխանվտանգության կանոններին չհամապատասխանող այն օբյեկտները, որոնց շահագործումը ենթակա էր անհապաղ կասեցման։ Ըստ պատասխանատուների՝ նշված փոփոխության հետևանքն ավելի քան ակնառու է՝ փակվել են, որոշ դեպքերում նաև ՏԻՄ-երի աջակցությամբ ապամոնտաժվել են հրդեհային անվտանգության կանոններին չհամապատասխանող օբյեկտներ, որոնք տարիներ շարունակ անխոչընդոտ գործել են։

Մեկ այլ դեպքում օրենքով սահմանվել է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ Չնայած այն հանգամանքին, որ օրենքն ընդունվել է 2023-ի տարեվերջին, օրենքի ընդունման մասին հանրային իրազեկման աշխատանքների արդյունքում արձանագրվել է սպանդանոցային ծագման մսի շրջանառության աննախադեպ աճ՝ համեմատած նախորդող բոլոր ժամանակահատվածների հետ։

Առանձնացվել են նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում իրականացված լայնածավալ փոփոխությունները, որոնցով վերանայվել են այնպիսի պատասխանատվության միջոցներ, որոնք գործում էին 90-ականներից, և այդ միջոցների կիրառումը որևէ կանխարգելիչ ազդեցություն չուներ իրավախախտումները զսպելու առումով։

Բացի նշված իրավական ակտերը, հաշվետու ժամանակահատվածում այլ մարմիններից Տեսչական մարմինների գրասենյակ են ներկայացվել 1000-ից ավելի իրավական ակտերի նախագծեր, և առնվազն 60 տոկոս դեպքերում ներկայացվել են առաջարկություններ-դիտարկումներ։

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է տեսչական մարմինների կողմից ստուգումների արդյունքներին, բացահայտված խախտումներին և նշել. «Հանգում է հարցը հետևյալ շատ հայտնի թեմային՝ ի վերջո հանրությունը կամ սուբյեկտները տուգանքի մատերիալ են, թե տուգանքի մատերիալ չեն: Այդտեղ հայեցակարգային տարբերությունը հետևյալի մեջ է, ընդ որում, ճանապարհային երթևեկության հետ կապված, մենք այդ խնդիրն արդեն լուծել ենք: Իսկ տարբերությունը հետևյալի մեջ է, ենթադրենք հիմա անդրադառնանք փոշու խնդրին: Ասում է՝ փոշու հետ կապված խախտել եմ, ասում է՝ ինչքան է տուգանքը, 100 000, վերցրու, գնացինք և շարունակեցի նույն ձևով գործել: Հաջորդ անգամ եկավ տեսչական մարմինը. «խախտել եմ, ինչքան է տուգանքը, երկրորդ անգամ 200 000, խնդիր չկա, վերցրու» և երրորդ, չորրորդ, հինգերորդ, տասներորդ անգամ նույնը: Ճանապարհային երթևեկության պարագայում մենք այդ խնդիրը լուծեցինք: Ո՞նց լուծեցինք, որովհետև նորից այս փիլիսոփայությունն էր դրած: Մենք փոխեցինք, ասացինք՝ կգա բալային համակարգ, և եթե դու իքս պահի շարունակում ես խախտելը, կզրկվես վարորդական իրավունքից և հաջորդ անգամ վարորդական իրավունք ստանալու համար նորից քննություն կհանձնես: Նույնիսկ դեպքեր կան, որ գնում է քրեական գործ, քրեական պատասխանատվություն: Այսինքն՝ այստեղ նաև ինչ-որ առումով քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ ապահովելու խնդիր է, որովհետև այնպես չէ, որ եթե մեկը փող ունի, կարող է անընդհատ վճարել և խախտել»:

Վարչապետը կարևորել է տեսչական մարմինների վերահսկողական մեխանիզմների արդյունավետության բարձրացումը, իրականացվող ծրագրերի պատշաճ իրազեկումը և շեշտել մարզերում աշխատանքներն առավել ակտիվ իրականացնելու խնդիրը. «Կառավարության նիստերում ես առնվազն մի քանի անգամ խոսել եմ աշխատասենյակից դուրս աշխատելու մասին: Հիմա, ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է գյուղատնտեսության հետ կապված հարց համակարգել աշխատասենյակից, մեր պաշտոնյաները պետք է իրենց աշխատանքի գոնե կեսը գյուղերում անցկացնեն: Գնում ես մտնում մի գյուղ, հետո մարդկանց խոսացածից հասկանում ես, որ այդ մարդիկ տարիներով ոչ մի պաշտոնյա չեն տեսել, նույնիսկ՝ վարչության պետի տեղակալի, ավագ կամ կրտսեր մասնագետի: Հետո գալիս ես, ասում են՝ մենք այդ հարցը վաղուց լուծել ենք: Որտեղի՞ց եք լուծել, հարգելի գործընկերներ, ինչ-որ թղթի մեջ մի նախադասությունը ձևակերպել եք, դարձրել ուրիշ նախադասություն: Եվ ինչպես Դուք ասացիք, մարդիկ ոչ միայն տեղյակ չեն, նույնիսկ մարզպետարանում, նույնիսկ համայնքապետարանում: Օրինակ՝ ինձ հետաքրքիր է, թող նախարարությունները հաշվետվություն տան, ես կառավարության նիստում սկսած նախարարներից ասել եմ, որ աշխատասենյակից դուրս աշխատանքը կարևոր է: Ես չեմ տեսնում, որ աշխատասենյակից դուրս աշխատանք է կատարվում»:

Անդրադարձ է կատարվել նաև ապօրինի գործող բենզալցակայանների ապամոնտաժման քայլերին: Զեկուցվել է, որ հաշվետու տարվա ընթացքում հանրապետությունում ապամոնտաժվել է 40 ապօրինի գործող բենզալցակայան:
Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ասացիք, որ 40 ապօրինի լցակայան ապամոնտաժվել է, եթե այս պրոցեսը հանկարծ դադարեցնենք, դա նշանակում է, որ մենք այս 40-ին ուղղակի թիրախավորված շուկայից հանեցինք, ուղղակի վատություն արեցինք: Մեր քաղաքականությունն այն պիտի լինի, որ չպետք է երկրում ընդհանրապես լինի այդպիսի բենզալցակայան: Իրատեսորեն պարզ է, որ մենք չենք կարող դա մի օրում անել, ոչ էլ երկու օրում, ոչ էլ հինգ, բայց ասենք, ենթադրենք, 500-600 օրում պետք է անենք անպայման»:

Տեղեկացվել է, որ 2023-ին կայացվել է տնտեսվարողների գործունեության կասեցման 46 որոշում՝ նախորդ տարվա 26-ի դիմաց, որից 33-ը՝ ջրօգտագործման ոլորտում, 10-ը՝ մթնոլորտային օդի պահպանության ոլորտում, 2-ն՝ ընդերքօգտագործման:

Կենսաբազմազանության ոլորտում արձանագրվել է 1024 իրավախախտում, հաշվարկվել է բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասը՝ 1 մլրդ 273 մլն դրամի չափով: Արձանագրվել է նաև ապօրինի հատված ծառերի քանակի որոշակի նվազում: Համեմատության համար 2021-ին այդ թիվը եղել է 19 հազար 475, 2022-ին՝ 18 հազար 405, իսկ 2023-ին՝ 14 հազար 374:

Սիգի արգելքով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում առգրավվել է 2433 կգ սիգ տեսակի թարմ ձուկ, 3 հատ լողամիջոց, 227 հատ ձկնորսական ցանց, 23 հատ խեցգետնորսիչ: Պատճառված վնասը կազմել է 12 մլն 165 հազար դրամ, հարուցվել է 5 քրեական գործ:

Մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ արձանագրվել է 329 խախտման դեպք, կիրառվել է 26 մլն դրամի չափով վարչական տույժ, հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառված վնաս՝ 180 մլն դրամի չափով: Արձանագրված 329 խախտումների կառուցվածքի մեջ 132-ը վերաբերում են շինարարության ոլորտին: 64-ը՝ բեռնատար մեքենաներով նյութերի տեղափոխմանը, 39-ն՝ ընդերքօգտագործողներին և 24-ը՝ խոզանների այրմանը:

Անդրադարձ է կատարվել հրատապ մի շարք խնդիրների, ինչպիսիք են դատարանների կողմից տեսչական մարմինների հայցերի ապահովումը, ծանրաքարշ մեքենաների կշռմանը զուգընթաց հավելյալ վերահսկողական մեխանիզմների ներդրումը, ներկրվող պեսդիցիդների գրանցումը, բարձր ստանդարտներին համապատասխանող արտադրանքի անխոչընդոտ ներմուծումը:

Վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում կոնկրետ ստանդարտների ներդրումն ու այդ ուղղությամբ ծրագրերի հետևողական իրականացումը. «Գոնե այս ընթացքում մեր փորձն այդ է ցույց տվել, որ մենք բոլոր այն տեղերում, որտեղ գնում ենք ստանդարտների որոշակի ներդրման և նույնիսկ հասցեական սուբսիդավորում ենք անում, դրանք նաև ֆիսկալ էֆեկտներ են ունենում մեր պետության և տնտեսության զարգացման համար: Եվ ՀՆԱ-ն է աճում, և դրա արդյունքում առաջացած ֆիսկալ էֆեկտներն են ի հայտ գալիս: Այսինքն՝ այնտեղ, որտեղ մենք ստանդարտի մեծացման մասին ենք խոսում, այդտեղ չպետք է գնանք ասենք՝ գիտեք, փող չկա, եկեք այդ ստանդարտը չդնենք, որովհետև փող չկա նաև այն պատճառով, որ այդ ստանդարտը չկա: Ստանդարտների հետևից պետք է հետևողականորեն գնալ»:

Տեսչական մարմինների կողմից իրականացվել են ավելի քան 6.500 իրազեկման միջոցառում՝ ընդգրկուն դասընթացների, զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական կայքերի և այլ հարթակների և միջոցառումների միջոցով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Տեսչական համակարգի զարգացման հեռանկարները, մի շարք խնդիրների առնչությամբ ստացվել են կոնկրետ հանձնարարականներ:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

В Архангельске завершились всероссийские соревнования по теннису



Мир

В Нижнем Новгороде открыли движение уникального кремлевского фуникулёра




Українські новини

Як обрати дверну ручку для дому: Поради та рекомендації



Новости 24 часа

Агния Кузнецова в шоу «Вкусно с Анфисой Чеховой» рассказала, как убедила Балабанова взять на роль её однокурсника



Game News

Sony потратила 400 миллионов долларов на создание Concord?..



Москва

Бутик-отели «Де Арт 13» – уют и дизайн в сердце Москвы



News Every Day

Mum leaves people raging over VERY unique baby moniker, as they remind her she’s ‘naming kids, not Hungry Hippos’



Блоги

Обзор известных приложений, созданных на iOS



Москва

Ефимов: ФОК «Алтайский» в столичном районе Гольяново готов на 70%



Фрэнк Синатра

Мартин Скорсезе отложил съёмки фильмов про Иисуса Христа и Фрэнка Синатру



Москва

Россияне заключили брак прямо в салоне самолета



WTA

Рейтинг WTA. Эрика Андреева обновила личный рекорд, Саккари выпала из топ-15, Шрамкова поднялась на 41 строчку



Москва

Свыше 6,5 тысячи жителей Москвы и Московской области получили справки о статусе предпенсионера в клиентских службах регионального Отделения СФР и МФЦ



ЦСКА

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья



Симферополь

МВД: полиция в Симферополе задержала пенсионерку по подозрению в убийстве детей



Москва

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья



Москва

Собянин: В районе «Южного порта» появится зеленая набережная без автомобилей



Москва

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Как выехать с ВДНХ после бесплатной зарядки электромобиля: инструкция





Путин в России и мире
Москва

???? По горячим следам 24.09.2024. Блинкен: Путин использует зиму, использует погоду как оружие. Предстоящая зима будет сложной


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко не видит тенденций к развязыванию войны против Белоруссии




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского "лучшим торгашом в истории"


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Брановицкий

Дистрибьюция Музыки. Дистрибьюция Музыки в России. Дистрибьюция музыки в вк. Яндекс музыка дистрибьюция. Цифровая дистрибьюция музыка. Дистрибьюция музыки под ключ.



Москва

Россияне готовы ничего не делать за 42500 рублей в месяц

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net