«Այդ օրը ես կարող էի այստեղ լինել»․ քաղաքացիները շարունակում են ծաղիկներ և խաղալիքներ բերել «Սուրմալու»-ի պայթյունի վայր
Վաղ առավոտից տասնյակ քաղաքացիներ ծաղիկներ, խաղալիքներ և մոմեր են բերում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի վայրի՝ ի հիշատակ զոհված քաղաքացիների։
«Ես խաղալիքների խանութ ունեմ ու հաճախ եմ լինում այստեղ, դրա համար որոշեցի իմ հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերին, քանզի ես կարող է այդ օրը այստեղ լինել ու չգիտեմ՝ ինչ կարող էր լինել»,- այս մասին լրագրողներին հայտնեց քաղաքացիներից մեկը՝ ով նույնպես ծաղիկներ և խաղալիքներ էր բերել դեպքի վայր։
«Զոհվածներից ոչ մեկին անձամբ չեմ ճանաչում, ծանոթներ չունեմ, 2 օր առաջ էլ էի այստեղ, շատ ցավալի է»,- ասաց նա։