«Եթե այդպես լիներ, մենք պիտի անընդհատ իր գրածներին պատասխանելու ժամանակ ունենայինք». Ավանեսյանի խոսնակը՝ Սամվել Գրիգորյանին
Սամվել Գրիգորյանն ասել էր. «Նախարարության մի ամբողջ բաժին հետեւում է, թե սոցցանցերում բժիշկները ինչ կարծիքներ են արտահայտում, ինչին են հավանում, որ գրառման տակ են լայք դնում ու հալածում են այդ բժիշկներին: Դուք պատկերացնո՞ւմ եք ինչով է զբաղված առողջապահության նախարարությունը: Ողջամտությունը լքել է մարդկանց»: