58-ամյա Դեմի Մուրը հանդիպում է երիտասարդ դերասանի հետ
Դեմի Մուրը հանգստանում է Իտալիայում, որտեղ այս պահին ընթանում է Վենետիկի կինոփառատոնը: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն: Օրերս դերասանուհուն նկատել են շիկահեր մի երիտասարդի հետ՝ նախաճաշելիս: Որոշ ժամանակ անց զույգին տեսել են միասին զբոսնելիս: Բնականաբար, կարծիքներ տարածվեցին, որ երիտասարդ տղան Դեմիի նոր բոյֆրենդն է: Մինչ երկրպագուները փորձում էին հասկանալ, թե ով է այդ …
The post 58-ամյա Դեմի Մուրը հանդիպում է երիտասարդ դերասանի հետ appeared first on ԳԱԼԱ.
Դեմի Մուրը հանգստանում է Իտալիայում, որտեղ այս պահին ընթանում է Վենետիկի կինոփառատոնը:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն:
Օրերս դերասանուհուն նկատել են շիկահեր մի երիտասարդի հետ՝ նախաճաշելիս: Որոշ ժամանակ անց զույգին տեսել են միասին զբոսնելիս: Բնականաբար, կարծիքներ տարածվեցին, որ երիտասարդ տղան Դեմիի նոր բոյֆրենդն է:
Մինչ երկրպագուները փորձում էին հասկանալ, թե ով է այդ բարետես շիկահերը, Դեմին ինքն է բացել բոլոր խաղաքարտերը: Դերասանուհին սադրիչ լուսանկար է հրապարակել, որում պատկերված տղամարդիկ հպվել են նրա կրծքին: Նրանցից մեկը հենց այն տղան է, ում տեսել էին Դեմիի հետ: Պարզվել է, որ նա դերասան Պատրիկ Հիլգարտն է:
Դերասանուհին ոչ մի մեկնաբանություն չի տվել Պատրիկի հետ հարաբերությունների կարգավիճակի վերաբերյալ, այնպես որ երկրպագուները բաժանվել են երկու ճամբարի: Ոմանք կարծում են, որ Դեմի Մուրը նոր սիրավեպ ունի և շատ ուրախ են դրա համար, ոմանք էլ ենթադրում են, որ Հիլգարտը պարզապես նրա ընկերն է:
Ըստ Cosmo.ru-ի՝ դժվար թե Պատրիկը ռոմանտիկ հարաբերություններ ունենա Դեմիի հետ, քանի որ դատելով դերասանի ինստագրամից՝ նա ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի: Այնուամենայնիվ, վերջին խոսքը Մուրինն է:
Հիշեցնենք, որ Դեմի Մուրն ամուսնացել է երեք անգամ: Նրա առաջին ամուսինը ռոք երաժիշտ Ֆրեդի Մուրն էր, ում հետ ապրել է 5 տարի: 1987 թ.-ին Դեմին ամուսնացել է Բրյուս Ուիլիսի հետ՝ նրանից ունենալով երեք դուստր, ապա ամուսնալուծվել է 2000 թ.-ին: 2005 թ.-ին Մուրն ամուսնացել է Էշթոն Քաթչերի հետ, ում հետ ապրել է 8 տարի: Պարզվել է, որ դերասանը Դեմիին դավաճանել է երիտասարդ աղջիկների հետ, ինչը մեծապես վշտացրել է դերասանուհուն:
The post 58-ամյա Դեմի Մուրը հանդիպում է երիտասարդ դերասանի հետ appeared first on ԳԱԼԱ.