Դոկտորի առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող է. հայտարարություն
«Հայաստան» խմբակցությունն անելու է առավելագույնը անվանի բժշկի, դոկտորի խափանման միջոցի փոփոխությանը հասնելու համար: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են «Հայաստան» դաշինքից: ««Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ այսօր այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր այսօր տեղափոխել են անվանի բժիշկ, դոկտոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։ Դոկտորի տեղափոխությունը հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ կայացել է չնայած այն հանգամանքին, որ …
The post Դոկտորի առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող է. հայտարարություն appeared first on ԳԱԼԱ.
«Հայաստան» խմբակցությունն անելու է առավելագույնը անվանի բժշկի, դոկտորի խափանման միջոցի փոփոխությանը հասնելու համար: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են «Հայաստան» դաշինքից:
««Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ այսօր այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր այսօր տեղափոխել են անվանի բժիշկ, դոկտոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։
Դոկտորի տեղափոխությունը հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ կայացել է չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող է՝ անհամատեղելի կալանքի հետ։
«Հայաստան» խմբակցությունն անելու է առավելագույնը անվանի բժշկի առնվազն խափանման միջոցի փոփոխությանը հասնելու համար։
Պատգամավորները Վարդաշեն ՔԿՀ-ում հանդիպել են նաեւ «Հայաստան» խմբակցության՝ ապօրինի կալանավորված մյուս երկու գործընկեր պատգամավորներին՝ Մխիթար Զաքարյանին եւ Արթուր Սարգսյանին, արձանագրել, որ այս խայտառակ քաղաքական պատվերներով հարուցված քրեական գործերով, կալանավորումներով իշխանությունն իր առջեւ դրված որեւէ նպատակի չի կարող հասնել ու խափանել խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի գործունեությունն ու ծրագրերը»,-նշվում է դաշինքի հայտարարությունում։
The post Դոկտորի առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող է. հայտարարություն appeared first on ԳԱԼԱ.