Տուլայում ԱԴԾ-ն ձերբակալել է արմատական իսլամիստների
Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թաուհիդ Վալ-Ջիհադ» ահաբեկչական խմբավորման անդամներ են ձերբակալվել Տուլայում: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»: «Խմբավորման կազմում են եղել Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացիները՝ արմատական իսլամի կողմնակիցները: Նրանք ռեսուրսային աջակցություն են ցուցաբերել միջազգային ահաբեկչական կազմակերպությանը՝ հավաքագրելով հայրենակիցներին»,-նշվում է հաղորդագրությունում: Մասնավորապես, Տուլայում ձերբակալվածները հավաքագրում և փոխադրում էին հայրենակիցներին Սիրիա՝ ապօրինի զինված խմբավորումների կողմից …
The post Տուլայում ԱԴԾ-ն ձերբակալել է արմատական իսլամիստների appeared first on ԳԱԼԱ.
Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թաուհիդ Վալ-Ջիհադ» ահաբեկչական խմբավորման անդամներ են ձերբակալվել Տուլայում: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Խմբավորման կազմում են եղել Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացիները՝ արմատական իսլամի կողմնակիցները: Նրանք ռեսուրսային աջակցություն են ցուցաբերել միջազգային ահաբեկչական կազմակերպությանը՝ հավաքագրելով հայրենակիցներին»,-նշվում է հաղորդագրությունում:
Մասնավորապես, Տուլայում ձերբակալվածները հավաքագրում և փոխադրում էին հայրենակիցներին Սիրիա՝ ապօրինի զինված խմբավորումների կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար:
Նրանց բնակության վայրերում հայտնաբերվել և առգրավվել են կապի միջոցներ, ինչպես նաև էլեկտրոնային տեղեկատվության կրիչներ:
Հարուցվել եւ քննվում են քրեական գործեր՝ «Ահաբեկչական գործողություններին աջակցություն» եւ «Ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցություն» հոդվածներով:
The post Տուլայում ԱԴԾ-ն ձերբակալել է արմատական իսլամիստների appeared first on ԳԱԼԱ.