Բորելն ու Բլինքենն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն են քննարկել, լուրջ մտահոգություն հայտնել Ռուսաստանի կողմից սահմանին զորքեր տեղակայելու առնչությամբ
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Ուկրաինայի, Աֆղանստանի և Իրանի միջուկային գործարքի շուրջ առկա իրավիճակը, հաղորդում է ТАСС-ը:
«Բորելը և Բլինքենը քննարկել են Ուկրաինայում կատարվող վերջին զարգացումները և լուրջ մտահոգություն են հայտնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ սահմանին և անօրինական կերպով անեքսիայի ենթարկված Ղրիմի (այսպիսին է ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիրքորոշումը Ղրիմի հարցում-խմբ.) զորքեր կուտակելու առնչությամբ: Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները Աֆղանստանում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»,- նշված է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունում:
Քննարկվել է նաև Իրանի միջուկային ծրագրի խնդիրը, ընգծվել բոլոր մասնակից պետությունների կողմից դրա ամբողջական իրագործման կարևորությունը: