Ռուսաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիային և որոշ այլ երկրների քաղաքական ճնշումներից պաշտպանելու հարցը կքննարկվի
Ռուսաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստ կանցկացվի, որի օրակարգում կլինեն քիմիական զենքի կիրառման վերաբերյալ Սիրիային և այլ երկրներին ուղղված անարդարացի մեղադրանքներին առնչվող հարցեր, հաղորդում է ТАСС-ը:
Նպատակը, ինչպես հաղորդվում է, այդ երկրների արտաքին ճնշումներից պաշտպանելուն ուղղված քայլեր անելն է:
«Մեզ չափազանց անհանգստացնում է Քիմիակն զենքի արգելման կազմակերպության աշխատանքի քաղաքականացումը, որի հեղինակությունը լրջորեն տուժել է կազմակերպության քարտուղարության կողմից սիրիական «քիմիական դոսյեի» առնչությամբ մի շարք խախտումներ թաքցնելը»,- թելեգրամյան իր ալիքում նշել է ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ տեղակալ Դմիտրի Պոլյանսկին: