«Սփյուռքի մասնագիտական ներուժի կիրառումը Հայաստանում պետք է արագացնել». Այվազյան
Տնտեսագիտության թեկնածու, մոսկվաբնակ Զավեն Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում իրականացվող «Ի գործ» ծրագրի առանձնահատկություններին, որի նպատակն է արտերկրի հայ մասնագետների ներգրավումը պետական կառավարման գործում։