Աստղիկ Հակոբյանն ու Արփինե Գրիգորյանը բարձրագույն խմբի ուղեգիր նվաճեցին
Շախմատի Հայաստանի կանանց 76-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարում այսօր կայացան նախավերջին տուրի հանդիպումները: Մասնակից 10 աղջիկները պայքարում են ոչ միայն մրցանակային տեղերի, այլեւ բարձրագույն խմբի երեք ուղեգրերի համար: Ութերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում առաջին տեղը 7,0-ական միավորով բաժանում են Աստղիկ Հակոբյանն ու Արփինե Գրիգորյանը: Նրանց հետապնդում են 5,5-ական միավոր վաստակած Աննա Խաչատրյանը եւ Նարե Առաքելյանը: …