Նավալնին մինչև փետրվարի 15-ը կմնա կալանքի տակ
Առաջիկա մեկ ամիսը Ալեքսեյ Նավալնին կանցկացնի քննչական մեկուսարանում։ Նման վճիռ քիչ առաջ կայացրեց մերձմոսկովյան Խիմկիի դատարանը քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկում անցկացված արտագնա նիստի ընթացքում։