Մարդու իրավունքների պաշտպանի գրառումը՝ Սյունիքում առաջացած նորանոր խնդիրների վերաբերյալ
Օրինակ` ի՞նչ անի այն մարդը, ով ունի հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող վկայական, սակայն ադրբեջանական զինվորականների ուղիղ թիրախի տակ լինելու պատճառով այդ հողատարածքի օգտագործումն իրական վտանգի կենթարկի իր կամ իր ընտանիքի անդամի կյանքն ու առողջությունը կամ որ օգտագործումն այլևս դարձել է անհնար:
Ընդ որում, խոսքը վերաբերում է այնպիսի հողատարածքների, որոնց նկատմամբ իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող վկայականները տրվել են կա՛մ Խորհրդային Հայաստանի, կա՛մ Հայաստանի անկախ Հանրապետության տարբեր ժամանակահատվածների իրավասու մարմինների (Կադաստրի կոմիտե և այլն) կողմից: