Ներե՛ք ինձ, այսօրվա հրաշք մանուկներ, ներե՛ք, որ արյունս բավարար չեղավ փրկելու ձեր կյանքերն ու վաղվա սերունդներին…
Զինվորական լրագրողները քեզ ճակատ չտարան, ու դու գնացիր զինկոմիսարիատ: Ականատեսը ամենայն մանրամասնությամբ նկարագրում է քո վեճը զինվորական կոմիսարի հետ: Ասում է՝ գոռգոռում էր, թե՝ ոչ ոք իրավունք չունի ինձ զրկելու հայրենիքը պաշտպանելու պարտքից: Ես ֆագոտիստ եմ, բանակի գերազանցիկ եմ եղել, ես պետք եմ ճակատում: