ՄԱԿ գլխավոր քարտուղարը հերթական անգամ կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը ԼՂ-ում. «Ամերիկայի ձայն»
ՄԱԿ գլխավոր քարտուղարությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում բնակեցված տարածքների վրա բոլոր հարձակումները, այդ թվում Բարդա քաղաքի վրա իրականացված հարվածները, որոնք, ըստ հաղորդումների, սպանել և վիրավորել են շատերին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ստեփանակերտի և այլ բնակավայրերի գնդակոծությունները: «Նման հարձակումների արդարացում չի կարող լինել»,-գրված է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի տարածած հաղորդագրության մեջ …