Բորիս Ջոնսոնը նախատեսում է աշխատանքի վերադառնալ ապրիլի 27-ին. Telegraph
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով ապաքինվել է կորոնավիրուսից, նախատեսում է աշխատանքի վերադառնալ ապրիլի 27-ին: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը:
Աղբյուրը գրում է, որ Ջոնսոնն իր օգնականներին հանձնարարել է հաջորդ շաբաթվա ընթացքում անհատական հանդիպումներ կազմակերպել նախարարների հետ՝ գործերի ընթացքին ծանոթանալու նպատակով:
Հիշեցնենք, որ 55-ամյա վարչապետի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել մարտի 26-ին: Նա ինքնամեկուսացել էր, սակայն շարունակում էր ղեկավարել երկիրը: Ապրիլի 5-ին Ջոնսոնին տեղափոխել էին հիվանդանոց, քանի որ նա 10 օր շարունակ բարձր ջերմություն էր ունեցել:
Ապրիլի 6-ին նրան տեղափոխել էին ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ անցկացրել էր 3 օր: Ջոնսոնը հիվանդանոցից դուրս էր գրվել ապրիլի 12-ին: