Добавить новость
World News in Armenian





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Ադրբեջանը չկարողացավ իր ժողովրդին համոզել, որ իրենք հաղթել են Ապրիլյան պատերազմում, փոխարենը՝ Հայաստանում հստակ ուժեր փորձում են համոզել, որ պարտվել ենք. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաճարակային իրավիճակում, արտակարգ իրականության ֆոնին, երբ պետությունն ու քաղաքացին, թվում էր, իրենց բոլոր ուժերը կենտրոնացրել են հակաճգնաժամային միջոցառումների վրա, ետնաբեմում ընթանում են իրադարձություններ, մշակվում-ընդունվում են օրենքներ, հարուցվում են քրգործեր, կայանում են հանձնաժողովների նիստեր, որոնք երբեմն ոչ թե պարզապես անկարևոր են՝ հաշվի առնելով այս պահի իրավիճակը, այլև կարող են ուղիղ վնաս հասցնել երկրին՝ ավելի երկար հեռանկարում։ Այս շրջանում նմանատիպ ֆոնային գործունեություն է ծավալում ապրիլյան քառօրյայի մանրամասներն ուսումնասիրող հանձնաժողովը։ Քանի որ հանձնաժողովը չի նվազեցրել իր նախաձեռնողականությունը, ուրեմն կարելի է թերևս նախաձեռնող գտնվել ու փորձել հասկանալ, թե ինչու՛ է այս պահին այդքան հրատապ ու անհետաձգելի այս հանձնաժողովի գործունեությունը։

Ում է պետք հաղթանակը

Պետություններին և հասարակություններին հաղթանակներ են պետք՝ առաջ գնալու, զարգանալու, կայանալու համար։ Պարտված հասարակությունները մեծ հաջողությունների ունակ չեն։ Եթե չկան իրական հաղթանակներ, ապա դրանք հորինվում են և մատուցվում՝ ներկա ու գալիք սերունդներին։

Ապրիլյան պատերազմի առաջին ժամերից Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդին «հաղթանակ» նվիրեցին։ Հրադադարի խախտման և ռազմական նման ծավալի գործողությունների խորքային նպատակներից մեկը հենց դա էր՝ Ադրբեջանին նվիրել հաղթանակ, փոխել հոգեբանությունը։

Ինչո՞ւ էր Ադրբեջանին պետք «կերտել հաղթանակ»

90-ականների արցախյան պատերազմից հետո ադրբեջանական  հասարակության մեջ խորը նստած է պարտվածի հոգեբանությունը։ Տեղի է ունեցել սերնդափոխություն, և այդ պարտության գենը փոխանցվել է։ Ադրբեջանի իշխանությունները 20 տարի փորձել են բոլոր հնարավոր և անհնար ճանապարհներով փոխել ժողովրդի հոգեբանությունը՝ 20 տարի տարվել է նպատակային քարոզարշավ՝ ֆիլմեր, գրքեր, պատմության նոր դասագրքեր, հայի ցուցադրական սպանություն և հերոսի կոչում, տասնյակներով կոչումներ և մեդալներ՝ իբր հերոսական հաղթանակների համար, ռազմական շքերթներ, դիվերսիաներ և այլն։ Արդյունք, բնականաբար, սա տվել է, չէր կարող չտալ, բայց՝ ոչ սպասված արդյունքը. մեծացել է հայատյացության մակարդակը, բայց պարտվածի հոգեբանությունը չի անցել, վախը մնացել է։ Ալիևի համար ապրիլյան պատերազմի ակնկալվող նպատակներից մեկը հենց դա էր՝ փոխել սեփական ժողովրդի հոգեբանությունը, հանել հայի հանդեպ խորը նստած վախը։ Մեկ բնակավայրի գրավումը պետք է ներկայացվեր խոշոր հաղթանակ։ Ալիևը շատ լավ հասկանում է. քանի դեռ  ժողովրդի մոտ այդ հոգեբանությունն է, որևէ հաջողություն Արցախի հարցում հնարավոր չի լինի ունենալ։ Պարտվողի հոգեբանությամբ պատերազմ դեռևս ոչ ոք չի շահել։ 2016-ի ապրիլի առաջին ժամերից հաղթանակ կերտելու և հոգեբանություն փոխելու նպատակով  դրված հսկայական ռեսուրսները չտվեցին սպասված արդյունքը։ Կա երկու հիմնական պատճառ. ա/զոհերի և վիրավորների հսկայական քանակը, որն ունեցավ Ադրբեջանը բ/տեղեկատվության անկախ աղբյուրների գոյությունը։ Ավելի պարզ՝ ադրբեջանական կորուստներն այնքան շատ էին, որ իրենց ներսում հնարավոր չէր թաքցնել, նույնիսկ եթե պետական մեդիան դրա մասին արգելում էր խոսել, ինտերնետն էլ Ադրբեջանի հասարակությանը թույլ տվեց ինքնուրույն տեղականալ, որ քաղաքներն ու գյուղերը գրավված չեն, որ հայկական բանակն իր տեղում է։

«Կերտվող պարտություն»

Սեփական ժողովուրդների համար չեղած հաղթանակ հորինելը տեղավորվում է պետական քաղաքականության նորմերում։ 2008-ի ռուս-վրացական պատերազմի օրերին, երբ բառիս բուն իմաստով ժամերի ընթացքում վրացական բանակը ջախջախված էր, և քննարկվում էր՝ ռուսները Թբիլիսի կմտնեն, թե ոչ, ինտերնետի անջատված լինելու պայմաններում պետական քարոզչությունը և անձամբ նախագահ Սահակաշվիլին համոզում էին, որ իրենք հաղթել են։ Հաղթանակի փսիխոզն այն աստիճան էր, որ Թբիլիսիում և այլ խոշոր բնակավայրերում մարդիկ փողոց էին թափվել՝ նշելու հաղթանակը։ Նման օրինակներ կարելի է շատ բերել։ Ի դեպ, ռուսական բանակի գործողությունների արդյունքում վրացական բանակը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ունեցել է 146 զոհ։ 2016-ին հայկական բանակի հակահարվածի արդյունքում  ադրբեջանական բանակի կորուստները առնվազն 5 անգամ ավելի են։

Փոխարենը գործականում անհնար է գտնել հակառակ օրինակը՝ հասարակությանը համոզել, ժողովրդի մեջ սերմանել, որ մենք պարտվել ենք։ Կերտել պարտություն և համառորեն տանել այդ գիծը. 2016 –ից մինչ այսօր Հայաստանում 5-րդ շարասյունը լծված է այս գործին՝ Հայաստանի համար և ժողովրդի համար կերտել պարտություն։ Համոզել, որ մենք պարտվել ենք, համոզել, որ ստրատեգիական կորուստներ ունենք, համոզել, որ մենք հրադադար ենք խնդրել...  

Ադրբեջանը չկարողացավ իր ժողովրդին համոզել, որ իրենք հաղթել են,  փոխարենը՝ Հայաստանում հստակ ուժեր փորձում են համոզել, որ պարտվել ենք։

Սա չի արվում անցյալի համար, սա չի արվում 2016-ի ապրիլի համար։ Այս հրեշավոր տենդենցին պետք է նայել բացառապես ապագայի տեսանկյունից։ Այն պահին, երբ Ադրբեջանի ժողովուրդը հավատաց, որ հաղթել է, հաղթահարեց իր միջի վախը, նա կդառնա չափազանց վտանգավոր և պատերազմի ունակ։ Առ այս պահը դա իրենց չի հաջողվում։ Ապրիլը չտվեց այդ հնարավորությունը։ Այն պահին, երբ հայ ժողովրդի մոտ մտնի պարտության հոգեբանությունը, երբ 90-ականների հաղթանակի գնով  ձեռք բերված՝ հակառակորդի նկատմամբ դուխի, հաղթածի հոգեբանական կարգավիճակը փոխվեց, մենք կկանգնենք լուրջ պատերազմի, լուրջ վտանգների առաջ։

Ազգային անվտանգության տեսակետից՝ շատ կարևոր է արագ հասկանալ, թե ովքեր են հայկական «պարտության» կերտողները, և նրանց շուրջ ստեղծել սոցիալական դիստանցիա։ Նրանց մեկուսացումը, նրանց գետտոյացումը պետք է լինի բնական և տեսանելի։

2019-ի փետրվարի 14-ին «Կարնեգի» հիմնադրամը հրապարակել էր Ռեյ Սալվատորե Ջեննինգսի՝ «Վերանայելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի հետհեղափոխական բարեփոխումներին» վերնագրով հոդվածը․ հայտնի է, որ Կարնեգիի հիմնադրամը ԱՄՆ-ում և աշխարհում հայտնի ուղեղային կենտրոններից մեկն է, որը մեծ ազդեցություն ունի քաղաքական գործընթացների և մի շարք երկրներում որոշումների կայացման գործընթացների վրա։ Այդ հիմնադրամի տարբեր կենտրոնները, որոնք սփռված են աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, իրենց վերլուծություններում հաճախ անդրադառնում են մի շարք երկրների ներքաղաքական զարգացումներին, որոնք հաճախ կրում են մատուցվող օրակարգի տեսք։

Ռեյ Սալվատորե Ջեննինգսն իր՝ բավականին մանրակրկիտ կազմված վերլուծության մեջ հնչեցնում է առաջարկներ, գաղափարներ, որոնք ժամանակի ընթացքում դարձել և դառնում են Հայաստանի ներքին օրակարգը։ Դրանք և՛ գործողությունների ուղեցույց են, և՛ կարևոր խնդիրների վերաբերյալ տեսլական։ Այստեղ մի առանձին գլուխ նվիրված է  Ղարաբաղի խնդրին։ Հեղինակն անթաքույց կարևորում է Հայաստանի՝ ճկուն /նույնն է թե՝ զիջող/ լինելու անհրաժեշտությունը։

Չշեղվելու համար բուն թեմայից՝ ուղղակի մի մեջբերում.

«Տարածաշրջանի (ԼՂ) ուժային ներկայացուցիչները (siloviki), կամ անվտանգության իսթեբլիշմենթի անդամները կարող են մոտ ապագայում հեռացվել կամ բախվել կոռուպցիոն մեղադրանքների հետ։ Տարածաշրջանում  Փաշինյանի փոխատեղումները կարող են արձանագրել  ապագա բանակցություններում առավել ճկուն լինելու նրա մտադրությունները»։

Պարտության կերտումը, պետությանը և նրա ժողովրդին սեփական ուժերի հանդեպ անվստահություն ներշնչելը, հաղթողից դեպի պարտվող  հոգեբանության փոփոխությունը բարդ գործ է, այն մեկ կամ երկու քայլով չի լինում․ դա շարունակական քայլերի համակարգ է. բանտում գտնվող նախագահ /հաղթած/, դատվող գեներալներ /հաղթած/, ընդ որում՝ ոչ շարքային գեներալներ, այլ՝ համակարգաստեղծ՝ բանակ ստեղծած, ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի ստեղծում, ապատեղեկատվության անդադար տարածում, 5-րդ շարասյան ակտիվացում և այլն։ Այս փաթեթն ամբողջությամբ ընթացքի մեջ է, և այդ ցանկում ամենանշանակալին մնում է հարևան երկրի համար ամենախորհրդանշական պահը՝ իրենց հանդեպ հաղթանակ տարած, երկու սերունդ Ալիևներին վախ և պարտություն պարտադրած նախագահին բանտում պահելը։

Տրամաբանորեն՝ «Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով» պետք է  ստեղծեր Ադրբեջանը՝ քննելու համար օպերացիայի տապալման պատճառները, մեղավորներին, աննախադեպ թվով զոհերի մեղավորներին, մեծ թվով բնակավայրեր բառացիորեն առանց պաշտպանության թողնելը, ամենաէլիտար ստորաբաժանման ջախջախման փաստը և այլն։

Հայաստանում պետք է լիներ զուտ մասնագիտական, խիստ քննություն՝ հետևություններ անելու, սեփական ուժեղ կողմերը և ի հայտ եկած թույլ կողմերն արձանագրելու, հակառակորդի ուժեղ և թույլ կողմերը հասկանալու, անհրաժեշտ հետևություններ անելու և գործնականում  կյանքի կոչելու համար։ Եվ դա արվել է՝ բարձր պրոֆեսիոնալ զինվորականների, մասնագետների կողմից։

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն իր ձևաչափով չի կարող ունենալ պետության և բանակի համար որևէ գործնական արդյունք։ Իսկ վնաս՝ այո, այդ թվում՝ երկարատև ազդեցության։ Արվե՞լ է, արդյոք, հետազոտություն, թե զինվորականության վրա ինչ ազդեցություն է թողել այդ հանձնաժողովի գոյության իսկ փաստը։ Ի՞նչն ենք քննում. թե ինչո՞ւ չենք պարտվել, ինչու՞ ճակատի գիծը չճեղքվեց, ինչու՞ խուճապ չառաջացավ, ինչպե՞ս Արցախում մեկ օրում գրեթե 100% մոբիլիզացիա եղավ, ինչո՞ւ Հայաստանում մեկ օրում հազարավոր կամավորներ շտապեցին և ինչո՞ւ էր այդ թիվը աճում։ Գուցե վերջում այդ հանձնաժողովի աշխատանքների արդյունքների մի օրինակ տրամադրենք Ադրբեջանի՞ն։   

Վերջին օրերին հանձնաժողովի աշխատանքներին փորձ է արվում հնչեղություն ներարկել՝ Սերժ Սարգսյանին հրավիրելով։ Մեկ լրատվական օր գուցե ապահովի, բայց իմաստ՝ թերևս ոչ։

Ս. Սարգսյանը իր պատասխանների և հակափաստարկների համակարգը կարող է կառուցել մեկ հանգամանքի վրա։ Չորս օր տևած պատերազմին հաջորդել է բավականին լուրջ և ավելի երկարատև պատերազմ՝ դիվանագիտական դաշտում։ Անկհայտ է, որ հաղթած կողմը պետք է հանդես գար հաղթածի դիրքերից, պարտվածը՝ պարտվածի։ Սա միջպետական հարաբերությունների պարզագույն ճշմարտություն է։ Ապրիլյան պատերազմից հետո եղել են ենթադրաբար շատ ծանր բանակցություններ, որոնց արդյունքում Հայաստանի կողմից որևէ զիջում արձանագրված չէ, իսկ Ադրբեջանը  ստիպված է եղել համաձայնել շփման գծում միջադեպերի հետաքննության և Կասպրչիկի խմբի ընդլայնման գաղափարներին։ Ս. Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունները հետագայում մշտապես տեղ էին գտնում համանախագահների հայտարարություններում։ Արդյո՞ք պարտված կողմը կարող էր նման արդյունքի հասնել։ Բայց սա այն հարցն է, որը պետք է տրվի հանձնաժողովի անդամներին և ոչ՝ հակառակը։

Կենսունակ պետությունները միշտ պատրաստվում են ապագա հնարավոր պատերազմին։ Այս առումով նախկին նախագահ Սարգսյանը մի քանի անգամ նշել է, որ հարևան երկրում չէին ցանկանում լայնածավալ պատերազմ, քանի որ շատ լավ գիտեին, որ ինքն աչք չէր թարթելու՝ հարկ եղած դեպքում հեռահար սպառազինություն կիրառելու։

Հետսարգսյանական իշխանությունը սա կարող էր դարձնել հնարավոր պատերազմի հայկական նշաձողը, այդ թվում՝ տարանջատվելով, հղում անելով նախկիններին։ Դա կօգներ իրենց՝ ապագա բանակցություններում ավելի պինդ լինելու։ Հայաստանյան այս և հաջորդ իշխանությունների համար, հակառակորդի, միջազգային հանրության համար այս ձևակերպմամբ սահմանվել է հնարավոր պատերազմի նոր խաղի կանոն. Ստեփանակերտի վրա 250 տանկով գնալու մյուս փորձերի դեպքում, Ադրբեջանում խոշոր ենթակառուցվածքները և կարևորագույն օբյեկտները, պետության ողնաշարը կազմաքանդվելու են. սա է այս ձևակերպման իմաստը։ Նման ձևակերպումներից պետք է կարողանալ օգտվել, այդ թվում՝ նոր պատերազմ թույլ չտալու համար։ Ի դեպ, ժամանակակից հեռահար զենքի օգտագործման հրամանը  չափազանց բարդ և պատասխանատու խնդիր է։ Այն պետք է կայացվի ոչ շուտ, ոչ ուշ՝ միայն ու միայն ճիշտ պահին։ Իսկ աչք չթարթելու երաշխիք ոչ բոլորն են, որ կարող են տալ։

Աշխարհում ստեղծված նոր իրավիճակը ստիպում է բոլորին վերանայել շատ հարցեր։ Հաղթելու են այն պետությունները, որոնք ունեն ներքին սոլիդարության ավելի մեծ ռեսուրս։ Հայաստանում հասունացել է ներքին թշնամանքի,  այն սնող պատճառների և մեխանիզմների մորատորիումի հրամայականը՝ հետագա կազմաքանդման պատրաստակամությամբ։ Ուշադիր է պետք լինել նման ցանկացած առաջարկի։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

 

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

"Авиасейлс": на июль больше всего подешевели перелеты в Ставрополь и Архангельск



VIP

Главный врач клиники "Мегастом", стоматолог Владимир Лосев: в каком возрасте оптимально устанавливать брекеты




Українські новини

Робота водієм у Таксі 571 (Київ)



Новости 24 часа

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки



Game News

There is an early power up in Elden Ring: Shadow of the Erdtree that basically turns the game into Sekiro, but the description is so vague I didn't realize how good it was until 40 hours later



Москва

Не стало Виталия Ерфилова...



News Every Day

Rashan Gary Showed No Concern When Asked About Caleb Williams



Интернет

Мобильный принтер этикеток iMove T3Pro - лёгкий, производительный, компактный



Москва

В Ряжске вынесли приговор виновнику ДТП с пострадавшим 21-летним парнем



Элвис Пресли

«Первая девушка Бонда» изменила мужу с Элвисом Пресли



Москва

С июля из двух городов ХМАО будут летать напрямую в Москву



Хуберт Хуркач

Хуркач о реванше со Зверевым: «В голове сидел тот матч в финале United Cup»



Москва

Главный врач клиники "Мегастом", стоматолог Владимир Лосев: в каком возрасте оптимально устанавливать брекеты



ММА

Mash: одним из убитых боевиков в Дагестане мог быть экс-боец ММА Кагиров



Симферополь

Под Симферополем насмерть сбили женщину, переходившую дорогу перед автобусом



Москва

Организованных тургруп из Новосибирска в Крыму нет



Москва

Собянин оценил объем поддержки создателей импортозамещающей продукции



Москва

Четверых пострадавших при атаке на Севастополь детей госпитализировали в РДКБ



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Десятки тысяч человек собрались на фестивале MAXIMUM Гриль Фест





Путин в России и мире
Москва

Путин: западные политики не пожелали вникнуть в суть мирных инициатив Москвы


Лукашенко в Беларуси и мире
Минск

Белорусские рабочие будут строить АЭС в России




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Захарова назвала заявление Киева о Крыме как военной цели «калькой с нацистской концепции»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Брановицкий

Поэт. Радио Поэт. Стихи поэтов. Русские поэты. Писатели и поэты. Известные поэты. Поэт года. Поэты России. Лучшие поэты. Поэт песенник.



Москва

Ассоциация «СИЗ» презентует серию мультфильмов по охране труда

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net