Թրամփը կորոնավիրուսի ախտորոշման երկրորդ թեստն է հանձնել. CNN
ԱՄՆ նախագահին բուժող բժիշկ Շոն Քոնլիի ստորագրած նամակում նշված է, որ Թրամփը կորոնավիրուսի ախտորոշման կրկնակի թեստ է հանձնել: Նա առաջին անգամ ստուգվել էր անցալ ամիս՝ Բրազիլիայի կառավարության պատվիրակության հետ հանդիպումից հետո, որի անդամներից մեկը, ինչպես պարզվել էր հետո, COVID-19-ով էր հիվանդ: