Դասերի հղումները տեղադրեք փակ խմբերում, որ հասանելի լինեն միայն մասնակիցների համար. Zoom դասերը ներխուժումներից պաշտպանելու խորհուրդներ փորձագետից
Zoom ծրագրից օգտվելիս ուշադրություն դարձրեք դասերի անվտանգությանը՝ դրանք պաշտպանելով կողմնակի ներխուժումներից: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ուսուցիչներին և դասախոսներին. Ձեր դասերի հղումները տեղադրեք փակ խմբերում, որ դրանք հասանելի լինեն միայն դասերի մասնակիցների համար: Գաղտաբառը տվեք միայն տվյալ դասի մասնակիցներին, ոչ թե ամբողջ դպրոցի կամ համալսարանի խմբին: Ակտիվացրե՛ք ծրագրի «Enable waiting room» կոճակը՝ …