Դուբայի թագաժառանգը տեսանյութով ցույց է տվել՝ ինչպես է մարդը նոր սարքի միջոցով օդում թռչում 170 կմ/ժ արագությամբ (լուսանկարներ, տեսանյութ)
Դուբայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը Instagram սոցկայքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ օդաչուն Marvel կինոստուդիայի «Երկաթե Մարդը» ֆիլմի հերոսի «թռչող հանդերձ» հիշեցնող սարքով:
Սարքը համալրված է ռեակտիվ շարժիչով, որը 170 կմ/ժ արագությամբ թռչում է գրեթե 1500 մետր բարձրության վրա, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սարքը փորձարկել է ֆրանսիացի պարաշյուտիստ Վինս Ռեֆետը: Սարքը կառավարվում է ցամաքից, այն կարող է փոխել ուղղությունը, թռչել առավելագույնը 1500 մետր բարձրության վրա:
Jet Wing անունով սարքը Jetman Dubai ընկերության նախագիծն է, որի նպատակն է մարդկանց անհատական թռիչների համար ստեղծել սարքավորումներ և փոխել «աշխարհի վերաբերյալ մեր ընկալումները»:
«Բարձրության որոշակի սահման կա, որ մարդիկ չեն կարող հաղթահարել»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Ընկերությունը հույս ունի, որ մինչև 2020 թվականի ավարտը սարքերի միջոցով շատերը հնարավորություն կունենան ինքնուրույն և ազատ թռիչքներ իրականացնել: