Օգտակար խորհուրդներ. առանց ածխաջրերի դիետա ծույլերի համար
«Կեր եւ նիհարիր» կարգախոսով նիհարումը դարձել է իրական առանց ածխաջրերի դիետայի շնորհիվ: Մարզիկներն օգտվում են այդ միջոցից, երբ ցանկանում են ազատվել ճարպից, որպեսզի իրենց մկանները լինեն ավելի տպավորիչ: Նրանց համար, ովքեր շատ հեռու են սպորտից, սա միջոց է առանց որեւէ սահմանափակումների ազատվելու ավելորդ քաշից: Առանց ածխաջրերի դիետայի հաջողությունը կայանում է նրանում, որ ճաշացանկը՝ հիմնված միայն …
The post Օգտակար խորհուրդներ. առանց ածխաջրերի դիետա ծույլերի համար appeared first on ԳԱԼԱ.
«Կեր եւ նիհարիր» կարգախոսով նիհարումը դարձել է իրական առանց ածխաջրերի դիետայի շնորհիվ: Մարզիկներն օգտվում են այդ միջոցից, երբ ցանկանում են ազատվել ճարպից, որպեսզի իրենց մկանները լինեն ավելի տպավորիչ: Նրանց համար, ովքեր շատ հեռու են սպորտից, սա միջոց է առանց որեւէ սահմանափակումների ազատվելու ավելորդ քաշից:
Առանց ածխաջրերի դիետայի հաջողությունը կայանում է նրանում, որ ճաշացանկը՝ հիմնված միայն սպիտակուցների եւ ճարպերի վրա, նվազեցնում է քաղցի զգացումը եւ գործի է դնում ճարպերի քայքայման մեխանիզմները: Հետեւել այդ ճաշացանկին բավականին հեշտ է, սակայն խիստ կարգով սնվել թույլատրվում է միայն մեկ շաբաթ, որպեսզի չվնասվեն երիկամը եւ լյարդը:
Թույլատրելի մթերք
Հավի, տավարի, հնդկահավի, ոչխարի միս ցանկացած տեսքով առանց սահմանափակումների:
Ցանկացած ձուկ եւ ծովամթերք:
Ձու, պանիր, կաթնաշոռ եւ կեֆիր՝ պարբերաբար:
Բանջարեղեն. վարունգ, կաղամբ, ծաղկակաղամբ, բողկ, նեխուր, հազար: Կարելի է օգտագործել նաեւ սունկ:
Մրգերից առավել օգտակար են բոլոր տեսակի ցիտրուսային մրգերը, ինչպես նաեւ խնձորը, երբեմն էլ դեղձը:
Ճարպի լրացուցիչ աղբյուր են համարվում հունական ընկույզը, արեւածաղկի եւ դդմի սերմերը:
Ըմպելիքներից թույլատրվում են թեյը, սուրճը, չրից եւ լոռամրգից պատրաստված հյութերը. այդ ամենն առանց շաքարավազի:
Օրգանիզմի բնական գործունեության համար թույլատրվում է քիչ քանակությամբ օգտագործել նաեւ հնդկացորեն, սիսեռ, վարսակ:
Արգելված մթերք
Ցանկացած տեսակի քաղցրավենիք, ներառյալ մեղր եւ քաղցր մրգեր:
Կիսաֆաբրիկատներ. երշիկ, արագ սնունդ:
Ալյուր պարունակող ցանկացած տեսակի ձավարեղեն եւ մթերք:
Կարտոֆիլ, գազար, ճակնդեղ, եգիպտացորեն:
Ալկոհոլ:
Առանց ածխաջրերի ճաշացանկը կազմվում է կոտորակային սնման սկզբունքով: Ափսեի մեջ պետք է լինի 300գր միս կամ ձուկ եւ 150գր թույլատրելի բանջարեղեն կամ կանաչի: Ցիտրուսը, ըմպելիքը կամ ընկույզը՝ որպես աղանդեր:
Աղբյուր՝ kastory.ru
The post Օգտակար խորհուրդներ. առանց ածխաջրերի դիետա ծույլերի համար appeared first on ԳԱԼԱ.