Համացանցում է հայտնվել Թաիլանդի առևտրի կենտրոնում տեղի ունեցած կրակոցներից հետո ուժայինների գրոհը ներկայացնող տեսանյութը
Համացանցում է հայտնվել Թաիլանդի աևտրի կենտրոնում տեղի ունեցած կրակահերթից հետո ուժայինների իրականացրած գրոհի տեսանյութը: Այս կադրերը ֆեյսբուքյան իր էջում հրապարկել է Khaosod պարբերականը, գրում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ շաբաթ Թաիլանդի Կորատ քաղաքում հրաձգություն իրականացրած զինվորը՝ Չաքրափանթ Թհոման, լքել է Terminal 21 առևտրի կենտրոնը՝ հատուկ նշանակության ուժերի հետ կրակահերթից հետո
Թաիլանդցի զինվորը իր զորամասից գողացել էր HamVee զինվորական ամենագնացը և այն վարել քաղաքի փողոցներում`պարբերաբար ինքնաձիգից կրակ բացելով մարդկանց վրա: Նա կանգնել է քաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ և սկսել է կրակել հաճախորդների վրա:
Նրա գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 17 զոհի մասին: