Չինաստանի Հուբեյ նահանգում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 780-ի. վարակակիր է ավելի քան 27 հազար մարդ
Չինական Հուբեյ նահանգում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 780-ի: Այս մասին հաղորդում է երկրի առողջապահության շրջանային կոմիտեն, հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդագրությունում ասվում է, որ նահանգում վարակվածների թիվը կազմել է 27.1 հազար մարդ: Հիվանդանոցներից դուրս է գրվել ավելի քան 1.4 հազար պացիենտ:
Միայն Ուհան քաղաքում 1 օրվա ընթացքում գրանցվել է վարակման 1379 նոր դեպք, ընդհանուր առմամբ՝ նահանգում գրանցվել է 2147 նոր դեպք:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: