ԱՄՆ-ում սևամորթ պատանուն սպանել են ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ
ԱՄՆ-ում 19-ամյա սևամորթ պատանի Ջերեմիա Դիքին կրակել են, երբ վերջինս ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր էր մտել, գրում է Life.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքում փետրվարի 7-ին: Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են տղայի մարմինը, արյան հետքեր: Չարագոծրները կրակել են նրա գլխի հատվածում:
Այժմ ոստիկանները որոնում են հարձակման հեղինակներին, ինչը, սակայն, անել հեշտ չէ, քանի որ «Ֆեյսբուք»-ն այդ հեռարձակումն արդեն հեռացրել է: Հաղորդվում է, որ Դիքը մոտ 35 րոպե ռեփ է կարդացել, իսկ երբ շրջվել է, ապա 5 կրակոց է լսվել:
Ներկայումս հայտնի չէ, թե ովքեր են սպանության հեղինակները: Ընթանում է նախաքննություն: