Թաիլանդի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն սկսած զինծառայողը լքել է շինությունը. կա 17 զոհ
Թաիլանդի Կորատ քաղաքում հրաձգություն իրականացրած զինվորը՝ Չաքրափանթ Թհոման, լքել է Terminal 21 առևտրի կենտրոնը՝ հատուկ նշանակության ուժերի հետ կրակահերթից հետո, РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ զինվորականը կրակ էր բացել տեղի առևտրի կենտրոններից մեկի այցելուների ուղղությամբ, որից հետո թաքնվել է կենտրոնի տարածքում: Նրա գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի մասին:
Թաիլանդական աղբյուրի տվյալներով նա ուղիղ եթերում հեռարձակել է հրաձգության կադրերը, ինչպես նաև սելֆի է արել հրացանը ձեռքին:
Հաղորդվում է, որ հատուկջոկատայինները հարյուրավոր մարդկանց են դուրս բերել առևտրի կենտրոնից, որտեղ գտնվում է զինվորը:
Վերջինիս մայրը փորձում է համոզել նրան հանձնվել: Վերջին տվյալներով 21 մարդ վիրավոր է, 16 մարդ շարունակում է պատանդ մնալ:
Հիշեցնենք, որ զինվորը իր զորամասից գողացել է HamVee զինվորական ամենագնացը և այն վարել քաղաքի փողոցներում`պարբերաբար ինքնաձիգից կրակ բացելով մարդկանց վրա: Նա կանգնել է քաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ և սկսել է կրակել հաճախորդների վրա: