Հնդկաստանում տղամարդը շուրջ 25 երեխայի պատանդ է վերցրել
Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգում տեղի բնակիչ Սուրեշ Բետամն իր տանը պատանդ է պահում շուրջ 20 երեխայի: Այս մասին հայտնում է Life.ru-ն` հղում անելով Hindustan Times-ին:
Աղբյուրը տեղեկացնում է, որ այս պահին երեխաներին փրկելու համար հատուկ գործողություն են իրականացնում իրավապահ մարմինները: Պատանդ վերցված երեխաների ստույգ թիվ չի նշվում:
Տեղի բնակիչների խոսքերով` բացի չարագործի կնոջից և մեկամյա երեխայից տանը գտնվում է 20-25 երեխա: Տղամարդու նման արարքի դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: