Ուզում եմ գոլ խփել և օգնել թիմիս, հուսանք` կխաղամ մրցաշրջանի երկրորդ հատվածում. Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր` խաղադաշտ վերադառնալու մասին:
«Հույս ունեմ խաղադաշտ վերառանալ «Սասուոլո»-ի դեմ խաղից հետո: Ուզում եմ խաղալ, ուզում եմ գոլ խփել և օգնել թիմիս: Վնասվածքներն անխուսափելի եմ, բայց հուսանք` կխաղամ մրցաշրջանի երկրորդ հատվածում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքերը մեջ է բերում Romanews-ը:
Մխիթարյանն ազդրի վնասվածք էր ստացել Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրի «Տորինոյի» դեմ խաղի ժամանակ: