Փարիզում կրկին բողոքում են ընդդեմ կենսաթոշակային համակարգում կառավարության առաջարկած փոփոխությունների
![Փարիզում կրկին բողոքում են ընդդեմ կենսաթոշակային համակարգում կառավարության առաջարկած փոփոխությունների](https://gdb.rferl.org/687C0C56-D125-4D2B-A3C6-D1386F7C3C80_w800_h450.jpg)
Շաբաթ օրը հազարավոր մարդիկ Փարիզում կրկին փողոց են դուրս եկել ընդդեմ կառավարության առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների նախագծի:
Ցույցերին մասնակցում են Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունների ներկայացուցիչները, ինչպես նաև «Դեղին ժիլետներ» ընդդիմադիր շարժման ակտիվիստները:
Վերջին սոցհարցումների արդյունքներով, ֆրանսիացիների 75 տոկոսը պնդում է, որ կառավարությունը պետք է հրաժարվի բարեփոխումների նախագծից կամ կտրուկ վերանայի այն:
Զանգվածային ցույցերը սկիզբ են առել դեկտեմբերի 5-ին, երբ նախագահ Էմանյուել Մակրոնը հնչեցրեց կառավարության առաջարկները, որոնք համահարթեցնում և թոշակի անցնելու հավասար պայմաններ են ապահովում բոլոր ֆրանսիացիների համար: Գործող օրենսդրությամբ, մինչդեռ, տրանսպորտի ոլորտի աշխատակիցներն օգտվում են լայն արտոնություններից և կենսաթոշակի կարող են անցնել անդն 50 տարեկանից հետո:
1995 թվականին ևս Ֆրանսիայի կառավարությունը փորձել էր կենսաթոշակային բարեփոխումներ մտցնել, սակայն հրաժարվել էր այդ գաղափարից՝ տարեվերջին երկաթուղայինների և վարորդների համատարած գործադուլից հետո: