Դերասանուհի Էլիզաբեթ Հարլիի որդին սելֆի է հրապարակել մոր հետ և ապշեցրել հետևորդներին արտաքին նմանությամբ
Բրիտանացի դերասանուհի, պրոդյուսեր և դիզայներ Էլիզաբեթ Հարլին և իր մոդել որդին՝ Դամիանը, զարմացրել են հետևորդներին իրենց նմանությամբ:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, Դամիանը սուրբծննդյան օրվա առթիվ սելֆի է հրապարակել մոր հետ, որը տեսնելով՝ սոցցանցի օգտատերերն ապշահար կարծիքներ են հայտնել, որ նրանք, ասես, երկվորյակներ լինեն:
Շատերի կարծիքով՝ Դամիանն անչափ շատ է նման մայրիկին, հատկապես երկար վարսերով: