Բայդենը հաստատել է, որ մտադիր չէ վկայություն տալ Թրամփի պաշտոնանկության գործընթացի շրջանակներում
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ չի ենթարկվի Սենատի որոշմանը՝ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացի շրջանակներում վկայություն տալու մասին, եթե սենատը իրեն այդպիսի հարցում ուղարկի: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը:
Նախկին փոխնախագահը, որը 2020 թվականի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին Դոնալդ Թրամփի ամենահավանական մրցակիցն է դեմոկրատական կուսակցության կողմից, պատասխանելով իրեն տրված հարցին, բացատրել է, թր իր համաձայնությունը նման վկայություն տալու հնարավորություն կտա Թրամփին հասարակության ուշադրությունը շեղելու պաշտոնանկության գործընթացից և ուղղելու իր դեմ:
«Պատճառը, որ ես նման բան չեմ անի, կայանում է նրանում, որ ամեն ինչ կառուցված է Թրամփի գործողությունների վրա, այն ամենի վրա, ինչ նա արել է իր ամբողջ կյանքի ընթացքում: նա միշտ ձգտել է շեղել ուշադրությունը իր անձից»,-բացատրել է նախկին փոխնախագահը:
Բայդենի բնորոշմամբ սենատի կողմից «շատ կեղծավոր արարք կլինի», եթե իրեն վկայություն տալու մասին օրակարգ ուղարկեն: Բայդենը հակված է մտածել, որ նման բան առհասարակ չի լինի: