Երևանում BMW X5-ի՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող վարորդը բախվել է բետոնե եզրաքարերին, այնուհետև էլեկտրասյանը. կան վիրավորներ. Shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:00-ի սահմաններում BMW-X5 մակնիշի 02 AA 013 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, այնուհետև մոտ 5 մետր կոտրել բետոնե հենապատի որոշ հատված և առաջ ընթանալով, բախվել երկաթե էլեկտրասյանը:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր վիճակում: Նա նույնպես դեպքի վայրում խոստովանում էր, որ մեքենան վարել է ոչ սթափ՝ ասելով. «Ախպերնե՛ր, բան չունեմ ասելու, քեֆս լավ-լավ է: Խմած եմ, օբյեկտում նստած, տժժում էինք»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։