Լուիզիանայում ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել (տեսանյութ)
ԱՄՆ Լուիզիանա նահանգի Լաֆայտե քաղաքում փոքրիկ ինքնաթիռ է կործանվել, ինչի արդյունքում 5 մարդ զոհվել է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Լաֆայետ քաղաքի փրկարար ծառայության ղեկավար Ռոբերտ Բենուան հաստատել է, որ դա եղել է ինքնաթիռ, որը նախատեսված է մինչև 8 անձի համար: 5 մարդ մահացել է, մեկը ողջ է մնացել»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հիվանդանոց են տեղափոխվել ևս երեք մարդ, ովքեր ինքնաթիռի կործանման պահին գտնվել են գետնին և տուժել են ինքնաթիռի ընկնելու հետևանքով:
BREAKING: 5 people confirmed dead after small plane crash in Lafayette, Louisiana. New conference starting shortly. pic.twitter.com/bFx2JlIfyv
— David Begnaud (@DavidBegnaud) December 28, 2019