Ինչպե՞ս կարող է ԱԱԾ-ն ապահովել ՀՀ սահմանադրական կարգը, եթե դրա ղեկավարությունը անթաքույց կերպով իրեն իրավունք է վերապահում խախտել սահմանադրական կարգի հիմունքներից մեկը հանդիսացող մայր օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը. Իրազեկ քաղաքացիների միավորում
ԱԱԾ-ն և Սահմանադրական կարգը Դեկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա Ազգային անվտանգության ծառայությունը տարածեց մի հաղորդագրություն, որում հնչած գնահատականները և տրված որակումները ոչ միայն դարձան լայն քննարկման ու քննադատության առարկա, այլև, ինչպես պարզվում է, օրինականության հետ կապված խնդիր ունեն: Ընդ որում, հարցի ուսումնասիրության ժամանակ պարզվեց, որ ԱԱԾ-ում նաև յուրովի են ընթերցում Հայաստանի Սահմանադրությունը: Հայտարարությունը Դեկտեմբերի …