Ավտովթար` Երևան-Արմավիր ավտոճանապարհին. բախվել են Mercedes-ները
Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:45-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է երկու ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Հակոբ Մ., ծնված 1998 թ.) և «Mercedes-Benz C180» (վարորդ՝ Սեդրակ Մ., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները: