ԱՄՆ-ում հայտնել են Ռուսաստանի քայքայվող, հնամաշ ռազմական տեխնիկայի մասին
Ռուսաստանյան ռազմական տեխնիկան քայքայվում է, քանի որ ժամանակակից Ռուսաստանը նոր տեխնիկայի գնումների համար միջոցներ չունի, իսկ նախկինում ֆինանսները չէին բավարարում խորհրդային շրջանի սպառազինությունը պատշաճ վիճակում պահելու համար, տեղեկացնում է Popular Mechanics ամսագիրը: Ամերիկյան պարբերականն ընդգծում է, որ 2019թ.-ին տեղի են ունեցել մի քանի միջադեպեր, մասնավորապես, Ту-22М3 հրթիռակիր ռմբակոծիչի վթարային վայրէջքը, վերանորոգման մեջ գտնվող ռուսաստանյան միակ …
The post ԱՄՆ-ում հայտնել են Ռուսաստանի քայքայվող, հնամաշ ռազմական տեխնիկայի մասին appeared first on ԳԱԼԱ.
Ռուսաստանյան ռազմական տեխնիկան քայքայվում է, քանի որ ժամանակակից Ռուսաստանը նոր տեխնիկայի գնումների համար միջոցներ չունի, իսկ նախկինում ֆինանսները չէին բավարարում խորհրդային շրջանի սպառազինությունը պատշաճ վիճակում պահելու համար, տեղեկացնում է Popular Mechanics ամսագիրը:
Ամերիկյան պարբերականն ընդգծում է, որ 2019թ.-ին տեղի են ունեցել մի քանի միջադեպեր, մասնավորապես, Ту-22М3 հրթիռակիր ռմբակոծիչի վթարային վայրէջքը, վերանորոգման մեջ գտնվող ռուսաստանյան միակ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա բռնկված հրդեհը, Ղրիմում լողացող նավանորոգարանի խորտակումը, «Լոշարիկ» ստորջրյա ատոմակայանի աղետը եւ Մուրմանսկի շրջանում Ту-22М3-ի կործանումը:
Անդրադառնալով հրթիռակիր-ռմբակոծիչի վթարին, ամսագիրն ընդգծում է, որ դա հանդիսանում է մեծ ու փոքր դժբախտությունների երկար շարքի վերջին միջադեպը, որոնցից տուժում են ռուսաստանցի զինվորականները:
Հոկտեմբերին ամերիկյան Business Insider հրատարակչությունը գրել էր, որ ռուսաստանյան նավերը ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ երկարատեւ նավարկությունների են մեկնում բուքսիրային տեխնիկայի ուղեկցությամբ, եւ դա ի ցույց է դնում ՌԴ ռազմածովային ուժերի ամենագլխավոր խնդիրը:
Իսկ 2018թ.-ին Mil.Press FLOT պորտալը հոդված էր հրապարակել՝ պնդելով, որ «Կուրսկ» ատոմային սուզանավի աղետից 18 տարի անց ռուսաստանյան բանակը դեռեւս չի տիրապետում աղետի ենթարկված սուզանավերի նավաստիներին օպերատիվ կերպով փրկելու հնարավորություններին:
Աղբյուր՝ lenta.ru
The post ԱՄՆ-ում հայտնել են Ռուսաստանի քայքայվող, հնամաշ ռազմական տեխնիկայի մասին appeared first on ԳԱԼԱ.