Սիրիայում ավիահարվածների հետևանքով 7 մարդ մահացել է, 10-ը՝ վիրավորվել
Սիրիայի Իդլիբ նահանգի Սարաքիբ քաղաքում տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով 7 մարդ զոհվել է, 10-ից ավելին՝ վիրավորվել:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, քաղաքը գտնվում է ընդդիմադիր սիրական խմբավորումների վերահսկողության տակ, իսկ ավիահարվածը տեղի է ունեցել, երբ կառավարական զորքերը երկու նոր գյուղ են գրավել Իդլիբի հարավում:
Նշվում է, որ հազարավոր խաղաղ բնակիչներ արդեն հեռացել են իրենց տներից: Սարաքիբը և Մաարեթ ալ-Նումանը մեծ քաղաքներ են, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության տակ և տեղակայված են Դամասկոսը երկրի խոշորագույն քաղաքին՝ Հալեպին միացնող մայրուղու մոտակայքում: