Կինոքննադատներն ընտրել են 2019-ի 10 վատագույն ֆիլմերը
Hollywood Reporter-ի կինոքննադատները ընտրել է 2019 թվականի 10 ամենավատ ֆիլմերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով պարբերականին:
Ցանկում երկու ֆիլմ է ընդգրկվել Ջոն Տրավոլտայի մասնակցությամբ, ինչպես նաև «Կատուներ» ֆիլմը և Ստալոնեի վերջին աշխատանքը:
Կինոքննադատ դառնալ ցանկացողներին փորձագետները խորհուրդ են տվել անպայման փորձ ձեռք բերելու համար նայել բոլոր 10 ֆիլմերը, քանի որ մրցակցությունը տվյալ մասնագիտության մեջ շատ բարձր է, իսկ վատ կինոնկարներ շատ են ստիպված լինում նայել:
Առաջատար եռյակում են «Արկտիկայի պահապանները» մուլտֆիլմը, «Կատուներ» մյուզիքլի էկրանավորումը, որը վատ արձագանքներ է սկսել ստանալ առաջին իսկ թրեյլերից հետո: Երրորդ տեղում է հայտնվել «Մուգ փյունիկ» ժապավենը, որը «Իքս մարդիկ» ֆիլմաշարի հերթական մասն է:
Հաջորդիվ ցանկում տեղ են գտել «Դոմինո» թրիլերը՝ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի գլխավոր դերակատարմամբ, «Երկրպագուն»՝ Ջոն Տրավոլտայի մասնակցությամբ:
Տասնյակում են հայտնվել «Շերոն Տեյտի ուրվականները», «Միլիոնավոր մանր բեկորներ», «Ռեմբո. վերջին արյուն», «Հանգստություն», «Կողք կողքի» կինոնկարները: