Ֆրանսիայում «դեղին բաճկոնները» բողոքի ցույցի են դուրս եկել Մակրոնի ծննդյան օրը
Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցները բողոքի ցույց են անցկացրել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ծննդյան օրը:
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Լուվրի մոտ տեղի ունեցած հանրահավաքին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել: Հավաքվածներից ոմանք ֆրանսիացի առաջնորդի պատկերով ստվարաթղթե դիմակներ են կրել գլխներին:
Աղբյուրը մասնավորեցում է, որ հանրահավաքի մեկնարկից կարճ ժամանակ անց ոստիկանություն է ժամանել ակցիայի անցկացման վայր, որից հետո մարդկանց պահել են շրջափակման մեջ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերը սկսվել են 2018-ի նոյեմբերին: