Բրիտանացի հաղորդավար Ջերեմի Կլարկսոնն ընտրել է տարվա լավագույն և վատագույն ավտոմեքենաները
Բրիտանական The Grand Tour ավտոմոբիլային շոուի հաղորդավար Ջերեմի Կլարկսոնն ընտրել է տարվա լավագույն և վատագույն ավտոմեքենաները:
Ինչպես ներկայացնում է motor.ru-ն, ցանկում ընդգրկվել են հոթ-հեթչեր, սուպերքարեր, ամենագնացներ և Peugeot Rifter կոմպակտ վենը:
Կլարկսոնին դուր եկած մեքենարի շարքում հայտնվել են Audi R8 V10 սուպերքարը, Suzuki Jimny ամենագնացը, Renault Megane RS Trophy հոթ-հեթչը:
Տարվա լավագույն մեքենաների ցանկում անսպասելիորեն տեղ է գտել Peugeot Rifter GT Line մոդելը: Վենը Կլարկսոնին դուր է եկել թեթև ղեկանիվի, շրջադարձի փոքր շառավղի շնորհիվ:
Մեքենաների ցանկում, որոնք հիասթափեցրել են Կլարկսոնին, հայտնվել են BMW X5 xDrive 30d M Sport-ը՝ չափազանց բարդ և չկատարելագործված էլեկտրոնիկայի պատճառով, Audi TTS Roadster-ը՝ աղմկոտ լինելու պատճառով և նոր Toyota GR Supra-ն, որը ոչնչով լավը չէ BMW Z4-ից կամ Toyota GT 86-ից: