Սիմոնյանն արձագանքել է Sputnik-ի և RT-ի դեմ պայքարի ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կոմիտեի փաստաթղթին
Ռուսական RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը արձագանքել է ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի փաստաթղթին, որտեղ հիշատակվում են Sputnik-ը և RT-ն, գրում է ria.ru-ն։
«ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն իր կայքում հրապարակել է համացանցում ապատեղեկատվության դեմ պայքարի ուղեցույցը և Ամանորի առթիվ շնորհավորանքներ հղել։ Մեջբերում եմ. «Հիշեք՝ կան այնպիսի քարոզչական լրատվամիջոցներ, ինչպիսիք են RT-ն ու Sputnik-ը, ուսումնասիրե՛ք ռուսական քարոզչության հնարքները»։ ԱՄՆ-ի հարգելի Դեմոկրատական կուսակցության կոմիտե, մեր սիրած տեխնիկան՝ ցավեցնել։ Մի փորձեք դա կրկնել տանը»,- իր թելեգրամ-ալիքում գրել է Սիմոնյանը։
Վերջին տարիներին Արևմուտքում ռուսական ԶԼՄ-ների հետ կապված իրավիճակն ավելի է սրվում, գրում է աղբյուրը։ 2016 թվականի նոյեմբերին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում խոսվում է ռուսական ԶԼՄ-ներին հակազդելու անհրաժեշտության մասին, ընդ որում փաստաթղթում գլխավոր սպառնալիքներ են նշվում Sputnik-ը և RT-ն: Մի շարք արևմտյան քաղաքական գործիչներ, ներառյալ՝ ամերիկացի սենատորները և կոնգրեսականները, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահը, Sputnik-ին և RT-ին մեղադրել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ընտրություններին միջամտելու մեջ, սակայն ոչ մի ապացույց չեն ներկայացրել։