Կիևում հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքում. կան զոհեր (լուսանկարներ)
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Պոդոլսի շրջանում հրդեհ է բռնկվել 16 հարկանի բազմաբնակարան շենքերից մեկում, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Korrespondent-ը` վկայակոչելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղարությանը:
Հրդեհը բռնկվել է 9-րդ հարկի բնակարաններից մեկում, ապա տարածվել: Դեպքի վայր ժամանած փրկարարները տարհանել են վերևի հարկերում գտնվող մարդկանց, մեկուսացրել, ապա և մարել կրակը:
Նախնական տվյալներով` փրկարարները տարհանել են 15 մարդու, փրկել 4 մարդու կյանք: Բնակարաններից մեկում նրանք գտել են երկու մարդու մարմին: Հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: