Բոլսոնարուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. նախագահները մանրամասներ են հաղորդել
Բրազիլիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ժաիր Բոլսոնարուն և Դոնալդ Թրամփը շուրջ 15 րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում հիմնականում քննարկվել են առևտրային հարաբերություններին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
Բոլսոնարուն հայտնել է, որ համոզել է Թրամփին մաքսատուրք չկիրառել պողպատի և ալյումինի ներմուծման համար: «Թրամփը համաձայնվեց իմ փաստարկների հետ և ասաց, որ մեր պողպատն ու ալյումինը ենթակա չեն լրացուցիչ մաքսատուրքի»,- ասել է Բոլսոնարուն:
ԱՄՆ-ի առաջնորդը հաստատել է Բոլսոնարուի հետ զրույցը, սակայն ավելի կարճ է արտահայտվել: Նա հայտնել է, որ Բրազիլիայի առաջնորդի հետ քննարկել է առևտրային հարցեր` զերծ մնալով մանրամասներից: «ԱՄՆ-ի և Բրազիլիայի հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել»,- ասել է Թրամփը: