Իսպանիա ուղևորվող ներգաղթյալների նավ է կործանվել. կա 7 զոհ
Մարոկկոյի ափերին նավաբեկության հետևանքով նվազագույնը 7 ներգաղթյալ է մահացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արաբական «Ալ Արաբիա» հեռուստաընկերությանը:
Աղբյուրի տվյալներով՝ նավը շարժվում էր Աֆրիկայից Իսպանիայի ուղղությամբ: 70 մարդու կյանք հաջողվել է փրկել: Նրանք տեղափոխվել են Մարոկկոյի տարածք: Փրկվածների թվում է 10 կին և երեխա: Նրանց ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Փոխադրամիջոցի խորտակվելու պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: