Ամերիկյան U.S.News ամսագիրը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ երկրների ցուցակը, որոնց թվում է նաև Ռուսաստանը
Ամերիկյան U.S.News ամսագիրը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ երկրների ցուցակը, որտեղ Ռուսաստանը հայտնվել է առաջատար եռյակում:
Ցանկը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են երկրի համախառն ներքին արդյունքը, երկրի բնակչության թվաքանակը, ինչպես նաև բնակչության մի շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի ցուցանիշը:
Լրագրողների կարծիքով` աշխարհի առավել ազդեցիկ երկրների մասին լուրերը մշտապես գերակշռում են նորություններում, այդ երկրները մեծ ազդեցություն ունեն քաղաքական ասպարեզի վրա և գլոբալ տնտեսական մոդելների ստեղծման հարցում էական դեր են կատարում:
80 երկրների թվում առաջատարն ԱՄՆ-ն է, երկրորդը Ռուսաստանն է, երրորդը՝ Չինաստանը: Հաջորդում են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Հարավային Կորեան, այլ երկրներ: Իրանը 13-րդ տեղում է, Թուրքիան՝ 16-րդ, Ադրբեջանը՝ 45-րդ: Հայաստանը ցանկում չկա:
Աշխարհում նվազագույն ազդեցություն ունեցող երկրների շարքում են Սլովակիան, Սլովենիան, ինչպես նաև Էստոնիան, Լատվիան, Լիտվան: